Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։
Դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պահանջով՝ դատարանին առաջարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• 6 անշարժ գույք,
• 2 շարժական գույք,
• 6 իրավաբանական անձում մասնակցություն,
• ինչպես նաև մոտ 2 միլիոն դրամի չափով ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ։
Դատարանը կիրառել է նաև հայցի ապահովման միջոցներ՝ համապատասխան գույքի նկատմամբ։