USD381.47EUR441.32RUB4.7262

ԱՍՀՆ․ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման գործող ծրագիրը չի փոխվել, նոր ծրագիրը՝ հանրային քննարկման փուլում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման գործող ծրագրում ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Ծրագրի շրջանակում շարունակվում է տրամադրվել 3-ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։

Նախարարությունը նաև հայտնում է, որ հանրային քննարկման է ներկայացվել նոր ծրագիր, որը վերաբերում է 1–3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանը։ Այն նախատեսում է երկարաժամկետ մասնակի փոխհատուցում՝ վարձակալության վճարի համար՝

  • 120 ամսվա ընթացքում,
  • յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40 000 դրամ։

Նոր ծրագիրը հրապարակված է e-draft.am հարթակում, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Դրանք կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում կներառվեն ծրագրի վերջնական տարբերակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ