USD382.67EUR444.93RUB4.8445

Աշտարակ–Գյումրի հատվածում ընթանում են Հյուսիս–հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները

Հայաստանում իրականություն են դառնում երբեմնի երազած ճանապարհները։ Տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Գյումրի հատվածում ընթացող աշխատանքները նախատեսված են ոչ միայն ճանապարհի վերանորոգման, այլ ամբողջական կառուցման համար։

Նախագիծը ենթադրում է ժամանակակից չափանիշներին համապատասխան ավտոմայրուղու ստեղծում՝ ապահովելով անվտանգ և արագ հաղորդակցություն Երևանի ու երկրի հյուսիսային մարզերի միջև։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Տարոն Չախոյանի խոսքով՝ «Սա զուտ ասֆալտապատում չէ, սա ճանապարհաշինություն է», ինչը ենթադրում է նոր ենթակառուցվածքների ստեղծում և ճանապարհային ցանցի հիմնարար բարելավում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ