USD390.9EUR444.61RUB4.7857

Աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով. Ժորա Սարգսյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1–ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով։ Օրենսդրական այդ փոփոխություններն ընդունվել են 2024թ. դեկտեմբերին՝ ԱԺ-ում։ Ըստ այդմ, այս տարվա հուլիս 1–ից աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային տարբերակով կնքելու պահանջը կգործի կամավորության սկզբունքով, իսկ հաջորդ տարվանից այն կդառնա պարտադիր։

«Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Լինելու է հնարավորություն՝ ստեղծել աշխատանքային պայմանագիր։ Գործատուները լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը»,- ասել է նա։ 

Գործատուն կարող է աշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է։ Դրանից հետո գործատուն կամ լիազոր ներկայացուցիչը պայմանագիրը կստորագրեն էլեկտրոնային ստորագրությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ