ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։
Նախարարը շրջել է հաստատությունում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին, մատուցվող ծառայություններին և խնամքի կազմակերպման առանձնահատկություններին։
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ կենտրոնում անցկացվել է տոնական միջոցառում, որին մասնակցել են երեխաները, խնամակալները և հյուրերը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը։ Նա շնորհավորել է փոքրիկներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ ուսումնական գործընթաց։