Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ Աճառյան փողոցի վերջնամասից մինչև Աբովյանի ճանապարհային ոստիկանության հենակետ ձգվող ճանապարհահատվածի լուսավորության խնդիրը լուծվելու է առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ չնայած նշված հատվածը դուրս է Երևանի վարչական սահմաններից, այն, միևնույն է, կարևոր նշանակություն ունի․
«Երևանից դուրս է, բայց շատ կարևոր է»։
Նիստի ընթացքում Ավինյանը հանձնարարեց նաև փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին սկսել մայրաքաղաքի գետնանցումների բարեկարգման աշխատանքները՝ դրանք մասնավոր հատվածին պատվիրակելու տրամաբանությամբ։