«Երևանցիներին որակյալ ծառայություններ մատուցելը մեր առաջնահերթություններից է։ Ամբողջությամբ հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է Ավանի թիվ 12 պոլիկլինիկան, որի արդյունքում մարդիկ ավելի հարմարավետ պայմաններում որակյալ բժշկական սպասարկում կստանան։ Ավանում ընթացիկ տարում ավելի քան 14 000 քմ տարածք կմաքրվի հողազավթումներից․ կապամոնտաժվեն ավտոտնակներ ու անօրինական շինություններ, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, կանաչ տարածքներ»։
Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։