USD383.27EUR447.7RUB4.7706

Ավանում 2025-ին կբարեկարգվի 12 բակ՝ խաղահրապարակներով և կանաչապատ տարածքներով

Ավան վարչական շրջանում 2025 թվականին շարունակվում են բակային տարածքների կառուցման և բարեկարգման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել և վերակառուցել 12 բակ՝ ստեղծելով ավելի հարմարավետ, կանաչապատ ու բարեկարգ միջավայր Ավանի բնակիչների համար։

Նախագծի շրջանակում կկատարվի խաղահրապարակների կառուցում, կանաչապատում, նստարանների, արտաքին լուսավորության, աղբամանների և հանգստի գոտիների տեղադրում։ Բակերը դառնալու են առավել մատչելի և անվտանգ՝ հատկապես երեխաների, տարեցների ու ընտանիքների հանգստի համար։

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ բնակիչների կյանքի որակը բարձրացնելու և համայնքային տարածքները կենդանացնելու նպատակով։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ