Կառավարության որոշմամբ կավելացվի Հայաստան 0% մաքսատուրքով էլեկտրոմոբիլի ներմուծման քվոտան։ ԵԱՏՄ խորհուրդը առանց մաքսատուրքի 8000 էլեկտրոմոբիլի ներկրման քվոտա է սահմանել, սակայն կառավարությունը 600 էլեկտրոմոբիլի մասով պահել է ռեզերվ․
«Համաձայն ՊԵԿ ուսումնասիրության՝ ս․թ․ սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչային տրանսպորտային միջոց, որոնցից 4658-ը ներմուծվել ենֆիզիկական անձանց կողմից (71.4%), իսկ մնացած 1866-ը (28.6%)՝ իրավաբանական անձանց։Այսինքն, նախորդ ժամանակահատվածի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներմուծումներըիրականացվել են հիմնականում ֆիզիկական անձանց կողմից»,- հայտնել է նախարարը՝ հավելելով, որ, ներկայիս դրությամբ, նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը։
Քվոտայի սպառվելուց հետո մեքենաները հնարավոր է ներկրել՝ վճարելով միայն մաքսատուրք, որը ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ է սահմանված, իսկ ԱԱՀ-ից այն կրկին ազատված կլինի. «Էլեկտրականշարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում»,- ասել է նա։