USD381.14EUR444.68RUB4.9377

Ավստրիական ու գերմանական խոշոր ներդրողներ մտնում են հայկական ապահովագրական շուկա

Հայաստանի «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը կանցնի արտասահմանյան խոշոր ներդրողների վերահսկողության տակ։ Ինչպես հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ընկերությունը կգնեն Ավստրիայից և Գերմանիայից երկու հեղինակավոր ֆինանսական կառույցներ։

Առաջին ներդրողը Ավստրիայի «Գրավե» (Grawe) ընկերությունն է, որը ակտիվներ ունի բազմաթիվ միջազգային ապահովագրական և բանկային կառույցներում, ինչպես նաև համագործակցում է ներդրումային ընկերությունների հետ։

Երկրորդ խոշոր ներդրողը Գերմանիայի «C Quadrat» ընկերությունն է՝ Հայաստանում գործող երկու կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկը։

Մարտին Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն ակնկալում է, որ այս ընկերությունների մուտքը կնպաստի կյանքի ապահովագրության շուկայի զարգացմանը Հայաստանում, ոլորտ, որը ներկայումս երկրում բացակայում է։ Նրանց հետաքրքրությունը հատկապես կապված է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման հետ՝ համակարգի մասնակիցների թոշակի անցնելուց հետո։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ