Երևանի տարբեր հատվածներում ավտոկայանատեղիներում տեղադրված կանգնակներն ու այլ արհեստական խոչընդոտները խաթարում են երթևեկության բնական հոսքը և խոչընդոտում կայանումը։
Խնդիրը կարգավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության հետ, պարբերաբար իրականացնում է վերահսկողական ստուգայցեր։
Հերթական ստուգումների ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ կանգառները, մետաղական խոչընդոտներն ու այլ արկղային-վահանակային կառույցներ ապամոնտաժվել և տեղափոխվել են առանձին պահպանվող տարածք։