Հայաստանում կարող է արգելվել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումն ու դրանց օգտագործումը վարելու ընթացքում։
Ազգային ժողովի սեպտեմբերի 30-ի նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց իր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի համահեղինակած օրենսդրական փաթեթը, որն արդեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դրվեց քվեարկության։
Նախագծով առաջարկվում է՝
- տուգանել նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով (այժմ՝ 75 հազար դրամ),
- խախտման դեպքում կիրառել նաև 2 տուգանային միավոր,
- իսկ սարքավորումները՝ բռնագրավել։
Բագրատյանի խոսքով՝ նպատակն է նվազեցնել բարձրաձայն երաժշտության պատճառով առաջացող խախտումները և ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը։