Amazon Web Services (AWS) ներկայացրել է նոր European Sovereign Cloud (սուվերեն ամպ)ենթակառուցվածքը՝ ամբողջությամբ տեղակայված Եվրոպական միության տարածքում:
Կենտրոնական նպատակները․
• Թվային տվյալների և մետատվյալների բարձր պաշտպանություն, ամբողջական տեղայնացում ԵՄ տարածքում։
• Կարգավորիչ պահանջներին համապատասխան աշխատանք՝ պետական կառույցների, ռազմավարական ոլորտների և բարձր կարգավորվող ճյուղերի համար։
• Մասնակցությունը արհեստական բանականության և ամպային լուծումներիառաջատար հնարավորություններին։
Ընդլայնում և գործընկերներ․
• Գերմանիայից դեպի այլ ԵՄ երկրներ՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա։
• Գործընկերներ՝ Accenture, Adobe, Atos, Deloitte, NVIDIA, SAP և այլ ընկերություններ։
Հայաստանի մասնակցությունը՝ Մխիթար Հայրապետյանի մեկնաբանությամբ․
• Սուվերեն ամպային ենթակառուցվածքները համահունչ են Հայաստանի տվյալների անվտանգության, նորարարության և տնտեսական աճի ռազմավարությանը։
• Հայաստանը խթանում է ամպային և ԱԲ (արհեստական բանականության) ենթակառուցվածքների զարգացումը։
• 2025-ին գործարկվել է ԱԲ բարձր հաշվարկային ռեսուրսների փորձնական ծրագիր, ապահովելով մինչև 400 մլն դրամ պետական աջակցություն։
ԲՏԱ նախարարությունը շարունակելու է աջակցել Հայաստանում առաջատար ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը և «Ամպայինը առաջինը» նախաձեռնության իրականացմանը։