Նախագիծը սկսվել է 2021 թվականին Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ և նրա միջոցներից (մի քիչ էլ՝ կառավարության) ֆինանսավորմամբ։ Այս պահին կարող ենք ասել, որ աշխատանքների մոտ կեսն արդեն ավարտված է, իսկ այգու պատրաստի հատվածի մուտքը բաց է այցելուների համար։
«Շատ հաճախ մեր այցելուները կարծում են, որ Բարեկամության այգու վերակառուցումն արդեն ավարտված է։
Տեղեկացնում ենք, որ այգու վերակառուցման աշխատանքները դեռ շարունակվում են։
Նախատեսվում է ունենալ առանձին տարածքներ, այդ թվում՝ գերժամանակակից մանկական խաղահրապարակ, սպորտային տարածք և շատ ավելին։
Ոլորեք լուսանկարները, որպեսզի ավելի պարզ տեսնեք այգու ապագան»։