Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը (BfV) «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է որպես աջակողմյան ծայրահեղական կազմակերպություն։
Հատկապես ընդգծվել է էթնիկ հատկանիշների վրա հիմնված ազգի ընկալումը կուսակցության կողմից։ Կուսակցության որոշ ղեկավարների հայտարարությունները խախտում են մարդու արժանապատվության սկզբունքը։
Գերմանական հատուկ ծառայությունները կարող են լրտեսել և այլ միջոցներ կիրառել կուսակցության հանդեպ։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դառնում է հակասահմանադրական շարժում, ինչը լրջորեն ազդելու է դրա ապագա գործունեության վրա։
AfD-ն փետրվարի խորհրդարանական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը՝ հասնելով իր պատմության մեջ ամենաբարձր արդյունքին։ Սակայն ընտրություններում հաղթած քաղաքական ուժերը հրաժարվել են կոալիցիա կազմել կուսակցության հետ՝ դրա ծայրահեղական բնույթի պատճառով։