USD382.67EUR444.93RUB4.8445

Այս տարի խաղողի մթերման ծավալը աճել է 20 տոկոսով՝ հասնելով 192 հազար տոննայի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025 թվականին Հայաստանում խաղողի մթերումն անցած տարվա համեմատ աճել է շուրջ 20 տոկոսով։

«Եթե 2024 թվականի այսօրվա դրությամբ մթերվել էր մոտավորապես 160 հազար տոննա խաղող, ապա այս տարի արդեն մթերվել է 192 հազար տոննա», — գրել է նախարարը սոցցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ ցուցանիշների աճը պայմանավորված է ինչպես բարենպաստ եղանակային պայմաններով, այնպես էլ գյուղատնտեսական ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերով։

Խաղողի մթերման գործընթացը շարունակվում է մի շարք մարզերում, այդ թվում՝ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում, որտեղ գործում են խոշոր գինեգործական և սպիրտագործական ձեռնարկություններ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ