NASA-ի տիեզերագնացներ Էն ՄակՔլեյնը (հրամանատար) և Նիկոլ Այերսը (օդաչու)՝ Ռուսաստանի տիեզերագնաց Կիրիլ Պեսկովի և JAXA-ի տիեզերագնաց Տակույա Օնիսի հետ, կմեկնեն դեպի Միջազգային տիեզերակայան՝ շուրջ չորս ամսվա գիտական առաքելությամբ։
Falcon-9 հրթիռի արձակումը Crew Dragon տիեզերանավով նախատեսված է մարտի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով 02:49-ին (12 մարտի՝ 23:48 UTC / 7:48 p.m. EDT), NASA-ի Քենեդու տիեզերական կենտրոնի 39Ա մեկնարկային համալիրից՝ Ֆլորիդայում։
Սա անձնակազմի 10-րդ հերթափոխային առաքելությունն է և NASA-ի 11-րդ մարդատար թռիչքը դեպի ՄԿԿ՝ Dragon տիեզերանավով 2020 թվականից ի վեր՝ Commercial Crew ծրագրի շրջանակում։
Իսկ նախորդ առաքելության մասնակիցները՝ NASA-ի տիեզերագնացներ Նիկ Հեյգը, Սունի Ուիլյամսը և Բուչ Ուիլմորը, ինչպես նաև «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Ալեքսանդր Գորբունովը, կլքեն կայանը և կիջնեն Ֆլորիդայի ափերի մոտ։