Առաջին ճեպազրույցում ֆորումի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ միջոցառումը կներառի հինգ հիմնական թեմաների քննարկումներ՝ համաշխարհային տնտեսություն, գիտական և տեխնոլոգիական նորարարություն, սոցիալական զարգացում, միջազգային համագործակցություն և մարտահրավերներին համատեղ արձագանքում: Ճեպազրույցում հրապարակվել է Ասիայի տնտեսական հեռանկարների և ինտեգրման առաջընթացի վերաբերյալ զեկույց։ Ըստ փաստաթղթի հեղինակների՝ Ասիան մնում է աշխարհում տնտեսական աճի առաջատար շարժիչ ուժը, և Չինաստանը կշարունակի մեծ ներդրում ունենալ այս գործընթացում, քանի որ նրա հսկայական շուկան մեծ օգուտներ է բերում ամբողջ աշխարհին։ Փաստաթղթում փորձագետներն ընդգծել են, որ այս ոլորտում կարևոր դեր է խաղում միջազգային համագործակցությունը։