USD383.65EUR447.76RUB4.8113

Այսօր սպասվում է վերջին ամիսների ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների և Սիբիրի արևային ֆիզիկայի ինստիտուտների տվյալներով՝ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, Երկիրը եղել է վերջին ամիսների ամենահզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ։

Փոթորիկը պայմանավորված է օգոստոսի 5-ին արձանագրված M4.4 մակարդակի խոշոր արևային բռնկմամբ, որի արդյունքում արտազատված պլազմայի զանգվածը բարձր արագությամբ կհասնի Երկիր։ Մասնագետների կանխատեսմամբ՝ բախման պահին գեոմագնիսական Kp ինդեքսը կհասնի 6-ի, ինչը համապատասխանում է G2 մակարդակի միջին ուժգնության փոթորկի։

Գեոմագնիսական ակտիվության աճը կարող է սկսվել արդեն օգոստոսի 7-ի երեկոյան, երբ Երկիրը կմտնի խոշոր կորոնային անցքի ազդեցության գոտի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ