Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այս տարի Հայաստանում կենտրոնանալու է Արցախի բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի վրա։ Ծրագրի արժեքը գնահատվում է 500 միլիոն դոլար, որը հավասարապես կտրամադրվի ԱԶԲ-ի և մեկ այլ գործընկեր կազմակերպության կողմից: Ծրագիրը կհաստատվի 2025 թվականին, իսկ հետագա տարիներին շահառուներն իրավունք կունենան ընտրելու՝ ցանկանում են բնակարան ունենալ Երևանում, թե դրանից դուրս։ Կախված դրանից, ըստ Լամբերտի, որոշակի փոփոխություններ կարող են կատարվել ֆինանսական մասում։