300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում։ Արշավն արդեն տվել է իր դրական արդյունքները՝ գրեթե 10 անգամ աճել է ազդարարման դեպքերի քանակը:
Ավելացել են թե՛ ազդարարման քանակական, թե՛ որակական ցուցանիշները։ Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին: Օպերատիվ-հետախուզական գործողություններով ստուգվել է ազդարարումների 57.88 տոկոսը։ 2024թ․ հոկտեմբերից նախատեսվում է իրականացնել հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման աշխատանքներ տիմերի և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների, աշակերտների, ուսուցիչների, ինչպես նաև ուսանողների հետ։