USD382.67EUR444.93RUB4.8445

Բացահայտվել է ապօրինի հատված 693 ծառ՝ ավելի քան 43 մլն դրամի վնասով

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Ստուգումները կատարվել են «Իջևանի անտառպետության» և «Խաչարձանի անտառպետության» մի շարք պահաբաժիններում՝ ընդգրկելով 2024թ. օգոստոսից մինչև 2025թ. հուլիսը։ Արդյունքում արձանագրվել է 693 ապօրինի հատված ծառ տարբեր տեսակի և տրամագծերի։

Բուսական աշխարհին հասցված վնասի չափը կազմել է 43 մլն դրամից ավելի։

Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ