USD383.9EUR450.08RUB4.8848

Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմիցիրականացված օպերատիվ-հետախուզականմիջոցառումների հիման վրա նախաձեռնվածքրեական վարույթով կատարվածնախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆԱրտաշատի հաշվառման-քննականբաժանմունքի պաշտոնատար անձը, իրծառայողական  լիազորություններնօգտագործելով մի շարք անձանց օգտինապօրինի գործողություններ կատարելուհամար, նրանցից ստացել է տարբեր չափերիկաշառք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆպաշտոնատար անձը, 2025 թվականիհունվարից ապրիլն ընկածժամանակահատվածում մի շարք անձանցիցձևական գործնական քննություն ընդունելու,  դրական գնահատելու  և նրանց վարորդականվկայականներում մեկ դեպքում «B», երկու այլդեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելուգործընթացը կազմակերպելու համար, իրենօժանդակող 3 անձանց միջոցով նրանցիցպահանջել և ստացել էհամապատասխանաբար 180.000, 250.000 և350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերընշված պաշտոնատար անձը նրանցիցընդունել է ձևական քննություններ և նշանակելդրական գնահատականներ՝ վերջիններիս տրամադրելով  համապատասխան կարգերիվարորդական վկայականներ:

Նույն քրեական վարույթով կատարվածնախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀպետական եկամուտների կոմիտեի համալիրհարկային ստուգումների վարչությանհամապատասխան բաժնի գլխավորհարկային տեսուչի կողմից խոշոր չափերովկաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս,  հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկայինտեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկածժամանակահատվածում հարկային համալիրստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆպաշտոնյայի կողմից կաշառք ստանալունօժանդակած անձանցից մեկին պատկանողընկերությունում: 

Ստուգման ընթացքում հարկային տեսուչընշված ընկերությունում առաջիկա 3 տարիներիընթացքում ստուգումներ չիրականացնելուհամար տնտեսվարողից պահանջել է խոշորչափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝պայմանով, որ վերջինս պետք է կատարիհամալիր հարկային ստուգման ընթացքումհայտնաբերված և նախկինում չկատարված՝շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով  հարկայինպարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավորտեսուչն անձամբ ստացել է կաշառքիառարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամինհամարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը:

Կաշառք ստանալու, տալու, կաշառքստանալուն և տալուն օժանդակելու համարմեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդթվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատիհաշվառման-քննական բաժանմունքի  պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավորհարկային տեսուչին:  Մեղադրյալներից 3-ինկատմամբ որպես խափանման միջոց էընտրվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննություննավարտվել է, և վարույթի նյութերըմեղադրական եզրակացությամբ ուղարկվել ենՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Աղբյուրը՝ https://www.anticorruption.am/hy/post/batsahaytvel-en-hh-ngn-yev-pek-pashtonatar-andzants-koghmits-shurj-800-000-hh-dram-yev-10-000-amn-dolar-kashark-stanalu-depker-kreakan-varuytn-ugharkvel-e-dataran

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ