Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբինպատկանող և գյուղատնտեսության ոլորտումգործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ, որըհիմնադրվել է 2021 թվականին։ «Բադալյանեղբայրներ» ընկերությունների խմբիհամահիմնադիրներ Վիգեն Բադալյանի, Վահագն Բադալյանի և Ռոման Բադալյանիուղեկցությամբ վարչապետը շրջել էԱրագածավան գյուղին կից 270 հեկտար ծավալովինտենսիվ այգիներում, ծանոթացելաշխատանքներին և ձեռքբերումներին։
«Ֆանֆրութ» ՍՊԸ-ի ինտենսիվ այգիների 170 հեկտարը տանձենիներ են, իսկ 100 հեկտարը՝տափակ դեղձի այգի։ Տարածքում տնկվել է շուրջ650 000 ծառ: Ակնկալվում է, որ այգու լրիվբերքատվության շրջան մտնելու ժամանակ մրգերիամբողջ ծավալը կկազմի 11 500 տոննա։ Հարկ էնշել, որ այս պահի դրությամբ ընկերության կողմիցիրականացված ընդհանուր ներդրումների ծավալըշուրջ 12 մլրդ ՀՀ դրամ է։
Նախատեսվում է կառուցել գերժամանակակիցտեխնոլոգիաներով և սարքավորումներովհագեցած շուրջ 8000 տոննա տարողությամբսառնարանային պահպանության վակուումայինխցիկներ` հագեցած մթնոլորտայինկարգավորումներով: Այս տեխնոլոգիանհնարավորություն կտա կարգավորել ածխաթթուգազի և թթվածնի հարաբերակցությունը, ինչն էլմեծ առավելություն է առկա ավանդականմեթոդների համեմատ։ Սառնարանայինտնտեսության կառուցման և սպասարկմանգործընթացում ներգրավված են հայտնիընկերությունների մասնագետներՆիդերլանդներից և Իտալիայից։
Արդիական տեխնոլոգիաների և այգեգործությանլավագույն փորձի համակցությամբ «Ֆանֆրութ» ՍՊԸ-ի գործունեությունը նոր հորիզոններ կբացիՀայաստանի գյուղատնտեսականարդյունաբերության համար։