Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway-ը վաճառել է Bank of America-ի՝ 982 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսերը, հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության տեղեկություններով՝ Բաֆեթը մտադիր է շարունակել կրճատել իր ներդրումները ԱՄՆ-ի երկրորդ խոշորագույն բանկում, սակայն որոշման պատճառների մասին ոչինչ չի հայտնում։ Հուլիսին նա արդեն վաճառել է Bank of America-ի բաժնետոմսերը՝ ընդհանուր 5,4 մլրդ դոլար արժողությամբ՝ բանկում իր մասնաբաժինը կրճատելով գրեթե 13%-ով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Բաֆեթը Bank of America-ում սկսել է ներդրումներ կատարել 2011 թվականին, երբ բանկի բաժնետոմսերի արժեքը շուրջ 5 դոլար էր։ Մինչև հուլիսյան վաճառքը Bank of America-ի բաժնետոմսերի արժեքն այս տարի ավելացել էր 31%-ով, սակայն այն բանից հետո, երբ Բաֆեթը կրճատեցլ է իր ներդրումները կորպորացիայում, դրանք 10%-ի անկում են գրանցել՝ հասնելով 39,67 դոլարի՝ մեկ բաժնետոմսի համար:
Բաֆեթի կողմից բաժնետոմսերի վաճառքը նշանավորում է 93-ամյա միլիարդատիրոջ՝ բանկային ներդրումների ամենամեծ կրճառումը։ Չնայած դրան, Բաֆեթը շարունակում է մնալ Bank of America-ի բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերը. նա ունի 35,9 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր։