Ռուսաստանի նախագահ Պուտինը հրաման է ստորագրել, որով հայկական Balchug Capital ներդրումային հիմնադրամին թույլ է տրվում ձեռք բերել ամերիկյան Goldman Sachs-ի ռուսական ստորաբաժանումը՝ աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը։ Անցյալ տարի հիմնադրամը ձեռք է բերել ամերիկյան Caterpillar շինարարական և հանքարդյունաբերական սարքավորումներ արտադրող ընկերության ռուսական ակտիվները։