Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այսօր մինչև ժամը 18:00-ն անհասանելի կլինի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ծառայությունը։
Սա պայմանավորված է նախատեսված տեխնիկական աշխատանքներով։
Կենտրոնական բանկը խնդրում է քաղաքացիների և կազմակերպությունների ըմբռնումը՝ հավելելով, որ աշխատանքների ավարտից հետո ռեեստրի հասանելիությունը կվերականգնվի ամբողջությամբ։