USD389.45EUR409.74RUB3.86

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2025 թվականին կրկնապատկվելու է 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն 2025 թվականին գրեթե կրկնապատկվելու է (90%-ով)՝ հասնելով 47,5 մլրդ դրամի կամ մոտավորապես 122 մլն դոլարի։ Պետբյուջեի նախագծով պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման ծախսերը կմնան մոտավորապես ընթացիկ տարվա մակարդակում՝ 5,7 մլրդ դրամ (մոտ 15 մլն դոլար)։ Հիմնական աճը կկատարվի քաղաքացիական նախագծերի հաշվին, այդ թվում՝ Երևանում Ինժեներական քաղաքի ստեղծումը և ՏՏ ընկերություններին կառավարության աջակցությունը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ