ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չնաստանի նախագահ Սին Ցզինպինը երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս տարածաշրջանային և գլոբալ հարցերի, քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները այդ թվում TikTok սոցիալական հարթակին և AI ոլորտին առնչվող հարցեր: Սպիտակ տան բրիֆինգի ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ Բայդենը իր մտահոգություններն է հայտնել Ցզինպինին ByteDance ընկերության TikTok հավելվածի սեփականության վերաբերյալ: Ազգային անվտանգության ու ԱՄՆ քաղաքացիների տվյալների անվտանգության համար Կոնգրեսում քննարկվում է TikTok-ի արգելման հարցը: Եթե սեփականության մեջ փոփոխություններ չկատարվեն և այն չառանձնանա իր չինական սեփականատերերից, ապա այն կարգելափակվի ԱՄՆ-ում: Ցզինպինը, իր հերթին, մեղադրել է ԱՄՆ-ին Չինաստանի տնտեսության և տեխնոլոգիական զարգացումը զսպելուն միտված անվերջանալի քայլերի համար
նշելով, որ ԱՄՆ-ն մի շարք պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ: