Բելառուսում սեպտեմբերի 2-ին մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեք համատեղ զորավարժությունները՝ «Փոխազդեցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025», հաղորդում է РИА Новости-ն։
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2000 զինծառայող և շուրջ 450 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 9 մարտական ինքնաթիռ, ուղղաթիռներ և ավելի քան 70 անօդաչու թռչող սարք։
Մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորախմբերը։ Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։