USD382.67EUR444.93RUB4.8445

Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելեց Երևանի ԹՈՒՄՈ կենտրոն․ կրթական ցանցը կընդլայնվի Լիեժում

Բելգիայի թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 14-ին այցելեց Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացավ կենտրոնի նորարարական կրթական մոդելին և դրա միջազգային զարգացման ծրագրերին։

Նորին Մեծությունը հետաքրքրությամբ ուսումնասիրեց ԹՈՒՄՈ-ի գործունեությունը Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ Բելգիայի Լիեժ քաղաքում նախատեսվող նոր կենտրոնի բացման նախաձեռնությունը։

Այցի ընթացքում թագուհին փորձարկեց «TUMObile» շարժական ուսումնական հարթակը, որը հնարավորություն է տալիս տեխնոլոգիական ուսուցումը հասցնել նաև հեռավոր համայնքներ։ Նա նաև շփվեց հայ երիտասարդների հետ, հետևեց նրանց աշխատանքային գործընթացին և ներկա եղավ ուսանողական խմբի ելույթին։

Այցը եզրափակվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական հուշարձանների վիրտուալ շրջագայությամբ, որի ընթացքում թագուհին ծանոթացավ Հայաստանի մշակութային ժառանգությանը՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։

ԹՈՒՄՈ-ն, որը հիմնադրվել է 2011 թվականին Երևանում, ներկայումս ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր քաղաքներում՝ Փարիզում, Բեռլինում, Տիրանայում, Բեյրութում և այլուր։ Լիեժում սպասվող կենտրոնը կդառնա ԹՈՒՄՈ-ի եվրոպական ցանցի հերթական օղակը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ