Crypto շուկայում ֆիքսվել է անկում․ Bitcoin-ի արժեքը նվազել է և հասել 94,791 ԱՄՆ դոլարի։ Գլխավոր կրիպտոարժույթի արժեզրկումը պայմանավորված է ինչպես շուկայի ընդհանուր տատանումներով, այնպես էլ ներդրողների ընկալումների փոփոխությամբ՝ կապված գլոբալ տնտեսական անորոշությունների հետ։
Մասնագետները նշում են, որ Bitcoin-ը շարունակում է մնալ բարձր տատանողականությամբ ակտիվ, և նման շարժումները շուկայում սովորական են։