«BMW» ավտոարտադրող ընկերությունը երրորդ տարին անընդմեջ, հովանավորչական պայմանագրի շրջանակներում, Մադրիդի «Ռեալին» է նվիրում իր արտադրանքի ժամանակակից մոդելներ: Թիմի խաղացողներն ու մարզիչներն ընտրում են իրենց մեքենաները: Ակումբի ներկայացուցիչները կարող էին ընտրել հինգ մոդելներից՝ iX2, iX, i5, i7, XM, ցանկացածը: Ամենաթանկ մոդելը՝ BMW i7-ը, 186․650 եվրոյով ընտրել են Վինիսիուս Ժունիորը և Լուկաս Վասկեսը։ Ջուդ Բելինգհեմը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչը, Տիբո Կուրտուան, Դանի Կարվախալը և մի շարք այլ խաղացողներ վերցրել են 179․900 եվրո արժողությամբ BMW XM-ները: Ամենաէժան մոդելներն ընտրել են Անտոնիո Ռյուդիգերը և Օրելյեն Տչուամենին՝ 58․550 եվրո արժողությամբ BMW iX2-ները։