USD381.31EUR439.96RUB4.8182

Բնակության բոլոր տեսակի թույլտվությունները Հայաստանում հասանելի կլինեն առցանց

Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ թվայնացնել բնակության թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Եթե ներկայում առցանց հասանելի է միայն աշխատանքային բնակության թույլտվության դիմումը, ապա նոր համակարգը կներառի բոլոր կատեգորիաները, այդ թվում՝ ամուսնության հիմքով և այլ իրավական հիմքերով տրվող թույլտվությունները։

Փոխնախարարը նշել է, որ գործընթացի թվայնացումը կկրճատի հերթերը և կնվազեցնի վարչական ծանրաբեռնվածությունը։

Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել պետական տուրքերը․

  • Ժամանակավոր բնակության թույլտվության համար` 105,000 → 150,000 դրամ,
  • Մշտական բնակության թույլտվության համար` 140,000 → 250,000 դրամ։

Փոփոխությունները գտնվում են մշակման փուլում և ուժի մեջ կմտնեն դրանց հաստատումից հետո։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ