USD383.94EUR450.25RUB4.8453

Bold.com-ում տեղի ունեցած տվյալների արտահոսքը ազդել է Հայաստանի 382 քաղաքացու վրա

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ ռեզյումեների ստեղծման միջազգային հարթակում՝ Bold.com-ում, տեղի է ունեցել տվյալների արտահոսք։ Ինցիդենտը տեղի է ունեցել դեռևս 2023 թվականի մարտի 10-ին, սակայն այն բացահայտվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։

Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահոսած տեղեկատվությունը վերաբերում է Հայաստանից 382 անձի, սակայն գործակալությունը ներկայում մանրամասներ է պարզում արտահոսքի ծավալի, բնույթի և հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

Գործակալությունը խորհուրդ է տալիս տվյալ հարթակի հայաստանյան օգտատերերին անհրաժեշտության դեպքում փոխել գաղտնաբառերը և զգուշություն ցուցաբերել կասկածելի նամակների կամ առաջարկների նկատմամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ