USD384.47EUR450.83RUB4.8983

Բոլոր գծերն անցել են. պետությունը կստանձնի էներգետիկ ցանցերի կառավարումը

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությունը պատրաստվում է ստանձնել երկրի էներգետիկ ցանցերի կառավարումը։ Նրա խոսքով՝ արդեն պատրաստ է համապատասխան օրենքի նախագիծը, և առաջիկայում արտահերթ նիստով կանցկացվեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

«Շատ արագ տեղի կունենա առաջին անհրաժեշտ գործողությունը։ Մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ լուրջ խնդիրներ կան», – ընդգծեց վարչապետը։

Նա նշեց, որ համակարգի նկատմամբ կա կա՛մ անբարեխիղճ վերաբերմունք, կա՛մ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել կայուն և որակյալ մատակարարում. «Երեկ մասնակցում էի «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը, որն արարողության ժամանակ հոսանքազրկվեց։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ 70 միլիոն դոլար ներդրում են արել և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»։

Փաշինյանը եզրափակեց՝ «երկու դեպքում էլ՝ իրենք բոլոր գծերն անցել են», հստակ ակնարկելով, որ պետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ