USD382.5EUR448.56RUB4.6624

Բոլոր վարորդական վկայականներն ու տեխանձնագրերը արդեն հասանելի են թվային ձևաչափով

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել վարորդական վկայականների և տեխանձնագրերի թվայնացման կարգավորումը։ Դրանից հետո քաղաքացիները այլևս պարտավոր չեն իրենց հետ կրել պլաստիկ վարորդական վկայական․ փաստաթուղթը հասանելի է թվային համակարգում։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պահին արդեն գեներացված են բոլոր վարորդների թվային վկայականները, և դրանք հնարավոր է ստուգել նույնականացման համակարգի միջոցով։

Նախարարը նաև նշեց, որ նույն սկզբունքով հասանելի է դարձել նաև հաշվառման վկայագիրը (տեխանձնագիրը)։ Քաղաքացիները, ովքեր առաջին անգամ են ստանում այս փաստաթղթերը, կարող են ընտրել՝ օգտվել թվային տարբերակից կամ նախընտրել պլաստիկ տարբերակը։ Թվային փաստաթուղթ ստանալու դեպքում պետական տուրքերի չափը կիսով չափ պակաս է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ