BRICS-ը շարժվում է դեպի անկախ վճարային համակարգի ստեղծումը, որը հիմնված է թվային արժույթների եւ բլոկչեյնի վրա, չնայած շատ դանդաղ տոմպորին: Մինչ այժմ ստեղծվել է միայն կենտրոնական բանկերի միջեւ տեղեկատվության փոխանակման հատուկ համակարգ եւ հաստատվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության կարգավորումը:
Որպեսզի միջազգային հաշվարկների գաղափարը դառնա իրական, կա երկու սցենար:
Առաջինը՝ ստեղծել հատուկ պլատֆորմ, որը միանում է տարբեր երկրների ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերին (Brics Bridge կամուրջը), երկրորդը՝ սթեյբլքոիններով հաշվարկների իրականացումն է:
Երբ համակարգն աշխատի, այն կմիավորի տասը երկրների ֆինանսական համակարգերը. Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա եւ Եթովպիա: