USD389.45EUR409.74RUB3.86

Բրիտանիայում ավարտվել է Google-ի և Apple-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննությունը

Բրիտանական «Competition and Markets Authority» (CMA) հակամենաշնորհային կարգավորող մարմինն ավարտել է Google-ի և Apple-ի նկատմամբ հետաքննությունը:

Կարգավորիչը հայտնել է, որ մի քանի տարի շարունակ ուսումնասիրում էր հավելվածների շուկայում այս տեխնոհսկաների գերիշխող դիրքի վերաբերմալ բողոքները։ Ավելի փոքր խաղացողները բողոքում էին ընկերությունների թվային արտադրանքի խանութների գերակայությունից:

Սակայն Թվային շուկաների, մրցակցության և սպառողների մասին օրենքի (Digital Markets, Competition and Consumers Act, DMCCA) ընդունման հետ կապված գերատեսչությունը դադարեցրել է հետաքննությունը, քանի որ գործը կորցրել է «վարչական առաջնահերթությունը»: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ «Competition and Markets Authority» կարգավորող մարմինն այլևս նոր լիազորություններ ունի, ինչը թույլ է տալիս մանրամասն քննել գործերը, եթե Apple-ին և Google-ին (և այլ ընկերություններին) «ռազմավարական շուկայի կարգավիճակ» տրվի:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ