Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բացվել է հայկական TUMO կենտրոնը, որը դարձել է աշխարհում ամենամեծը։ Կենտրոնը կարող է շաբաթական ընդունել մինչև 6000 դեռահաս։
Հարավային Ամերիկայի առաջին TUMO կենտրոնը գործում է Բուենոս Այրեսի Կրթության նախարարության հետ համագործակցությամբ՝ Centro Metropolitano de Diseño տարածքում։
Մինչև 2026 թվականը նախատեսվում է Բուենոս Այրեսի հյուսիսային և հարավային հատվածներում բացել ևս երկու խոշոր կենտրոն, որոնք հասանելի կլինեն քաղաքի բոլոր դեռահասներին՝ անկախ սոցիալական կարգավիճակից։
Բացման արարողությանը մասնակցել են Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին, Կրթության նախարար Մերսեդես Միգելը և TUMO-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։