USD389.19EUR410.52RUB3.88

Բուհերը, որպես խոշոր հարկ վճարողներ

Հայաստանի բուհերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը խոշոր հարկ վճարողների ցանկում։  2023թ-ի արդյունքներով` այդ ցուցակից դուրս է մնացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, իսկ մյուսների վճարած հարկերի ծավալները հետևյալն են․

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները 2023թ-ին 2022թ-ի համեմատ պետբյուջե են փոխանցել 1,4%-ով ավելի շատ գումարներ՝ ֏12,5 մլրդ։ 

2023թ-ին առաջին հորիզոնականներում են

Երևանի Միխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, 

Երևանի պետական համալսարանը,

Հայաստանի Ամերիկյան համալսարան հիմնադրամը,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որոնք պետբյուջե են փոխանցել համապատասխանաբար ֏3,05 մլրդ֏2,8 մլրդ֏1,5 մլրդ֏937 մլն և ֏794 մլն, իսկ Երևանի Միխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2023թ-ին 2022թ-ի համեմատ 2,3%-ով քիչհարկ է վճարել։ 2023թ-ին 2022թ-ի համեմատ վճարված հարկերի ծավալների անկում դիտվել է նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի պարագայում համապատասխանաբար՝ 13%-ով և 2%-ով։ Վճարած հարկերի ծավալների զգալի աճ՝ 24%, գրանցել է Երևանի «Հայբուսակ»  համալսարանը, որը 2023թ-ին պետբյուջե է վճարել մոտ ֏416 մլն-ի հարկ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ