ԱՐՄԵԴ համակարգում կատարվել են մի շարք ծրագրային փոփոխություններ՝ ուղղված բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման գործընթացի հեշտացմանը և դեղը գնելիս անձնական տվյալների չբացահայտմանը:
Կատարվել են հետևյալ փոփոխությունները․
Դեղատոմսերի դուրս գրում՝ «Արմեդ» բջջային հավելվածի միջոցովAd by NATIVE NETWORKԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով։
Այս գործառույթն արդեն հասանելի է թե՛ iOS, և թե՛ Android օպերացիոն համակարգերի համար (հավելվածն օգտագործելիս պետք է ընդունել թարմացումները):
Մեկ դեղատոմսում՝ մի քանի անուն դեղ
Հիմա արդեն մեկ դեղատոմսով հնարավոր է դուրս գրել պացիենտին այցի ընթացքում նշանակված մի քանի դեղ (ամենասկզբում յուրաքանչյուր դեղի համար բժիշկը դուրս էր գրում առանձին դեղատոմս):
Սա զգալիորեն խնայում է բժիշկների ժամանակը:
Ծանուցում՝ «Արմեդ» բջջային հավելվածի միջոցովԵթե քաղաքացին օգտվում է «Արմեդ» բջջային հավելվածից՝ բժշկի կողմից դեղատոմսը դուրս գրելուց հետո հավելվածի միջոցով կստանա ծանուցում այդ մասին և կոդ (հավելվածի թարմացումը պարտադիր է):
Դեղը գնելիս՝ նա իր նախընտրությամբ դեղատանը կարող է ասել կամ իր անուն-ազգանունը, կամ կոդը:
Միայն կոդի գործածման հնարավորություն
Այն պացիենտները, որոնք նախընտրում են, որ իրենց կամ դեղը գնողի անուն-ազգանունը դեղատունն ընդհանրապես չտեսնի, կարող են նշել, որ իրենց պարագայում օգտագործվի միայն կոդի տարբերակը: