USD382.25EUR445.36RUB4.7052

Բժշկական կենտրոնի գործով պետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկը 2024-2025 թվականների մի շարք ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված 249 մլն 938 հազար 837 դրամի վնասը ամբողջությամբ վերականգնվել է։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

📌 Ծանուցում․ հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ