SpaceX ընկերությունը նախատեսված արձակումից մեկ ժամ չանցած չեղարկել է Crew Dragon տիեզերանավի մեկնարկը, որի անձնակազմի կազմում ընդգրկված է նաև «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Կիրիլ Պեսկովը։
«Չեղարկում ենք այսօր նախատեսված Crew-10 առաքելության մեկնարկը դեպի Միջազգային տիեզերական կայան», – ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Falcon 9 կրող հրթիռի Crew Dragon տիեզերանավով արձակումը նախատեսված էր չորեքշաբթի՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 19:48-ին (Մոսկվայի ժամանակով 02:48)։ Մեկնարկի չեղարկման պատճառները դեռևս չեն հաղորդվում։