USD375.73EUR440.09RUB4.8644

Չեղարկված չվերթների փոխհատուցման կարգը դեռ մշակման փուլում է․ ԱԳՆ

Չեղարկված կամ ուշացած չվերթների պատճառով նոր տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին նախատեսվող փոխհատուցման տրամադրման կարգը դեռևս մշակման փուլում է։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն-ը։

Նախագծի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնց վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով, և ովքեր ստիպված են եղել ինքնուրույն ձեռք բերել նոր տոմս, կարող են ստանալ մինչև 250,000 դրամ փոխհատուցում։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախաձեռնության տեխնիկական և կազմակերպչական մանրամասները դեռ մշակվում են, և վերջնական կարգը կհաստատվի կառավարության կողմից։ Դրանից հետո միայն կհրապարակվեն դիմումների ներկայացման ընթացակարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և մյուս պայմանները։

Նշվում է, որ ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի պաշտոնական հարթակներում, իսկ շահառու քաղաքացիներին կտրվեն հստակ ցուցումներ փոխհատուցում ստանալու գործընթացի վերաբերյալ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ