USD383.56EUR449.34RUB4.7981

Չինացի գիտնականները մեղուներին կվերածեն կիբեռնետիկ հետախույզների

Պեկինի Տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողներն սովորել են սովորական մեղուներին դարձնել կառավարվող կիբորգներ՝ նրանց ուղեղը հագեցնելով ընդամենը 74 մգ կշռող ուղեղային վերահսկիչներով։

Վերահսկիչը ինտեգրված է ուղեղի մեջ երեք ամենաթափանցիկ ասեղների միջոցով, որոնցով ուղարկվում են ազդակներ, որոնք մեղվին ստիպում են թռչել առաջ, հետ, ձախ կամ աջ։ Թեստավորման ընթացքում մեղուները տասից իննը անգամ կատարում էին տրված հրամանները։ Մոտ ապագայում մեղվակիբորգները կգտնեն իրենց կիրառությունը ռազմական նպատակներով, ահաբեկչության դեմ պայքարում և աղետներից ողջ մնացած մարդկանց որոնման մեջ։

Սրա հասնելու համար հետազոտողները պետք է լուծեն մի շարք տեխնիկական խնդիրներ։ Մեկը՝ էներգիայի աղբյուրի նվազեցումն է։ Ավտոնոմ աշխատանքի համար անհրաժեշտ կլինի մոտ 600 մգ կշռող մարտկոց, ինչը շատ ավելի շատ է սարքավորումների սեփական քաշից։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ