Չինական համալսարաններն ու գիտահետազոտական ինստիտուտները վերջերս ձեռք են բերել բարձրակարգ Nvidia AI չիպեր վերավաճառողների միջոցով, չնայած անցյալ տարի ԱՄՆ-ն ընդլայնեց Չինաստանին նման տեխնոլոգիաների վաճառքի արգելքը:
10 չինական կազմակերպություն ձեռք է բերել առաջադեմ Nvidia չիպեր, որոնք ներկառուցված են Super Micro Computer-ի, Dell Technologies-ի Թայվանի Gigabyte Technology-ի սերվերների արտադրանքներում, այն բանից հետո, երբ նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ն ընդլայնեց էմբարգոն՝ ավելի շատ չիպեր և երկրներ ենթարկելով լիցենզավորման կանոններին:
Մասնավորապես, սերվերները պարունակում են Nvidia-ի ամենաառաջադեմ չիպերը, համաձայն նախկինում չզեկուցված տենդերների, որոնք կատարվել են նոյեմբերի 20-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում: Չնայած ԱՄՆ-ն արգելում է Nvidia-ին և նրա գործընկերներին Չինաստանին վաճառել առաջադեմ չիպեր, այդ թվում՝ երրորդ անձանց միջոցով, չիպերի գնումն անօրինական չէ Չինաստանում: