USD389.94EUR443.01RUB4.8004

Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ Hongqi բրենդը Հայաստանում է

Ավտոմոբիլային այս հսկայի պաշտոնական ներկայացուցիչ է դարձել E-auto ընկերությունը: Hongqi մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված էին երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար՝ դառնալով շքեղության և որակի խորհրդանիշ, այսօր հասանելի են նաև հայ գնորդին:

«Ուրախ ենք Հայաստան բերելու Չինաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ավտոմոբիլային բրենդներից մեկը և մեր հաճախորդներին առաջարկելու բիզնես և լյուքս դասի մեքենաներ՝ հասանելի գնով: Մեր գնորդները կվարեն նորարական լուծումներով հագեցած որակյալ մեքենաներ, միաժամանակ խնայելով միջոցներ և դրական ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա»,-ասել է E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

Մեքենաներն առանձնանում են հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

«Hongqi-ն իր հիմնադրումից՝ 1958 թվականից ի վեր մարմնավորում է Չինաստանի ավտոարդյունաբերության ձգտումները, նորարարությունն ու վճռականությունը։ Այն պարզապես ավտոմոբիլային բրենդ չէ, այն Չինաստանի բարձր տեխնոլոգիական արտադրության խորհրդանիշն է։ Այսօր մենք հպարտ ենք, որ E-auto-ի հետ համագործակցության շնորհիվ գտնվում ենք Հայաստանում՝ մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, զարգացման մեծ ձգտում և տեխնոլոգիական ապագայի տեսլական, ինչը համահունչ է մեր բրենդի արժեքներին։ Մեզ համար մեծ պատիվ է Hongqi-ի ղեկին այս ճանապարհորդությունը միասին սկսելն ու հայ վարորդներին բացառիկ փորձառություն ընձեռելը»,-ասում է Կենտրոնական Ասիայում Hongqi-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

E-auto-ում ներկայացված են Hongqi E-QM5Hongqi EH7Hongqi EHS7 և Hongqi E-HS9մոդելները, իսկ առաջիկայում տեսականին կհամալրվի նաև հիբրիդային մեքենաներով: Էլեկտրամոբլիները հագեցած են Apple Carplay և Android auto մուլտիմեդիա համակարգերով, որոնք թվային էլ ավելի լայն հնարավորություններ են ընձեռում վարորդներին: Մեքենաները հասանելի են սկսած ընդամենը 8․700․000 դրամից։ Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ