USD389.45EUR409.74RUB3.86

Չինաստանի իշխանությունները դեմ են ԱՄՆ-ին TikTok-ի վաճառքին

Չինաստանի իշխանությունները ծանուցել են ByteDance-ին, որ թույլ չեն տա TikTok-ի հարկադիր վաճառքն ԱՄՆ-ում։ Պեկինը տեղեկացրել է սոցցանցի սեփականատիրոջը, որ կնախընտրի արգելել TikTok-ը նահանգներում։ Չինաստանի իշխանությունները դիտարկում են ԱՄՆ-ում TikTok-ն արգելելու ամենից նախընտրելի տարբերակը։ Այս դեպքում սոցցանցը կկորցնի իր ամենամեծ շուկան, որտեղ ունի մոտ 170 միլիոն օգտատեր։ Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը մամուլի ասուլիսում ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է «դադարեցնի անհիմն ճնշումը» սոցիալական ցանցում, ինչպես նաև ընդգծել, որ ByteDance-ը «խստորեն պետք է համապատասխանի չինական օրենքներին և կանոնակարգերին»։ Սոցցանցի վաճառքը ենթադրում է տեխնոլոգիաների փոխանցում, ուստի ընկերությունը պետք է ստանա կառավարության հավանությունը։ Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ պաշտպանեց օրինագիծը, որը պահանջում է ByteDance-ին վաճառել TikTok-ը, հակառակ դեպքում հարթակը կարգելափակվի երկրում՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք: TikTok-ը մեղադրվում է ամերիկացի օգտատերերից տվյալներ հավաքելու և Չինաստանի կառավարության հետ դրանք պոտենցիալ փոխանակելու մեջ։ Օրինագիծն ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից: Activision Blizzard-ի նախկին գործադիր տնօրեն Ռոբերտ Կոտիկն արդեն հետաքրքրություն է հայտնել գնելու սոցցանցը, ինչպես նաև հրավիրել է այլ մարդկանց, այդ թվում՝ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին, դառնալու իր գործընկերները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ