USD382.97EUR447RUB4.7698

Չինաստանում 3360 տոննա բեռով փորձարկվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը

Չինաստանի հարավարևմտյան Գուիչժոու նահանգում ավարտվել են Հուաջյանգի Մեծ Կիրճի կամրջի ծանրաբեռնվածության հիմնական փորձարկումները։ Կամուրջը համարվում է աշխարհի ամենաբարձրը՝ 625 մետր բարձրությամբ։

Փորձարկումները տևել են հինգ օր։ Այդ ընթացքում գնահատվել են կամրջի կոշտությունը, կառուցվածքային ամրությունը, դինամիկ հատկանիշները և անվտանգության ցուցանիշները։

Ծանրաբեռնվածության փորձարկման նպատակով կամրջի վրա հերթով տեղակայվել են 96 բեռնատարներ՝ ընդհանուր 3360 տոննա զանգվածով։ Դրանց միջոցով փորձարկվել է սյուների, մալուխների, կախիչների և հիմնական հատվածի մեխանիկական դիմադրողականությունը։

Հուաջյանգի կամուրջը 625 մետր բարձրությամբ գերազանցում է նախկին ռեկորդակիր Դուգեի կամուրջը։ Կառուցվածքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1420 մետր։

Կամուրջը նախատեսվում է բացել հանրային երթևեկության համար 2025 թվականի սեպտեմբերին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ